Formula Goris. Գորիսում սպասվում է գիտելիքային հրավառություն․ Նարեկ Վարդանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
233 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Narek Vardanyan -ը իր էջում գրել է․

Ապրիլի 3-ը TCF-ի ծննդյան օրն է։
Մինչ մտածում էինք ինչպես նշենք այդ օրը Mariam Hambardzumyan-ը մի հատ թույն գաղափար տվեց, որ մտածում ենք նաև կարող է տարածվել ու դառնալ ավանդույթ այլ ընկերությունների մոտ ևս։
Ծնունդի իմաստը աշխարհին դրական բաներ տալու մեջ է և մենք էլ այսուհետ ամեն տարի մեր ծնունդը նշելու ենք Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներին գիտելիքներ ու հմտություններ տալով։
Այս անգամ ընտրեցինք Գորիս քաղաքը, որը պատերազմից ամենաշատ տուժածներից է։
Գորիսում անցկացնելու ենք երկօրյա կոնֆերանս` Formula Goris, որի ընթացքում կիսվելու ենք մեր և մեր գործընկերների գիտելիքներով, հմտություններով և փորձով։ Ցույց ենք տալու, թե ինչպես բնակիչները կարող են մնալ իրենց իսկ քաղաքներում և գյուղերում և ինտերնետի օգնությամբ կառուցել համաշխարհային ընկերություններ և օգտվել համաշխարհային հնարավորություններից։
Կիսվելու ենք մեր և մեր ընկերների փորձով, մոտիվացնելու ենք անպայման կրկնելու և բազմապատկլու դրանք։
Կոնֆերանսի ընթացքում կլինեն շատ պրակտիկ թրեյնինգներ ինտերնետային մարքեթինգի, տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման և առաջխաղացման, Growth Hacking-ի, Influencer marketing-ի և այլ բազմաթիվ թեմաներով։
Կլինեն պանելային քննարկումներ, հաջողակ գործարարները կկիսվեն իրենց հաջողությունների պատմություններով։
Մի խոսքով, կարծում ենք շատ թույն իվենթա լինելու անպայման միացեք ու եկեք Գորիսում գիտելիքային հրավառություն անենք։ tag արեք Սյունիքի մարզի, Գորիսի (ու ոչ միայն) ձեր ընկերներին :
Սա լինելու է շարունակական և ամեն տարի կընտրվի մի քաղաք։ Եթե այլ ընկերություններ էլ կիսեն այս գաղափարը և իրենց ծնունդներն անցկացնեն նմանատիպ ձևով շատ ուրախ կլինենք և այս ամենի ազդեցությունը շատ ավելի բազմապատիկ կլինի։
Գրանցվեք և մասնակցեք։

https://formulagoris.ao.am/

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել