Շնորհակալական նամակ՝ մարդ և մասնագետ Տիգրան Վարդանյանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
81 Views

Շնորհակալ եմ, Բժի՜շկ

Գորիսի բնակչուհի Սոնա Առուշանյանը շնորհակալական նամակ է ուղարկել Գորիսի ԲԿ֊ի ՖԲ էջին, որտեղ մասնավորապես ասված է.

«Ես՝ Սոնա Առուշանյանս, խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել բժիշկ-վնասվածքաբան Տիգրան Վարդանյանին՝ թե՛ որպես ՄԱՐԴ, թե՛ որպես ԲԺԻՇԿ։

Շնորհակալ եմ ցուցաբերած հոգատարության, մշտական ուշադրության և հետադարձ կապի համար։ Երկու ամսվա ընթացքում չի եղել անգամ մեկ դեպք, որ զանգիս չպատասխանի կամ հետ չզանգի, կամ ինձ տեսնելիս չհարցնի իր հիվանդի առողջական վիճակի մասին։

Ձեր շնորհիվ տղաս դրական լիցքերով էր վերադառնում տուն։ Չէ՞ որ հիվանդի բուժման ճանապարհին դա ևս կարևոր նախապայման է։

Թող Ձեր ՄԱՐԴ–ՄԱՍՆԱԳԵՏ տեսակը վարակիչ լինի մյուսների համար»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել