Ծննդյան 65-ամյակի առթիվ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ և ակադեմիայի էկոնոմետրիկայի, որակաչափության և գնահատման խնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Մարտիկ Յուրիկի Գասպարյանը արժանացել է «ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՊԵՏ» պատվավոր կոչման և կրծքանշանի՝ իր բազմամյա հիմնարար հետազոտությունների համար.
– միջքաղաքակրթական, միջմշակութային և միջկրոնական երկխոսության և գործընկերության ռազմավարությունների համընդհանուր մատրիցի այդ թվում՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր բաժանարար գծերի առաջացումը կանխելու ունակ ընդհանուր արժեքային ուղեցույցների մշակման ու խթանման, գործում.
– ակադեմիկոս Նիկիտա Նիկոլաևիչ Մոիսեևի գլխավորությամբ 40-ամյա համապարփակ վերլուծությունից հետո համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների և փորձագետների խմբում ժամանակակից աշխարհի առջև ծառացած 12 սպառնալիքներից և մարտահրավերներից 3-ի մշակման գործում, որոնք բացահայտվել են կենսոլորտում տեղի ունեցող գործընթացներից (ներառյալ բնության և հասարակության, ինչպես նաև նրանց միջև փոխազդեցություններից), պայմանավորված մաթեմատիկական մոդելավորման խնդիրներով՝
– Մշակութային Եղեռն
– Փողի մոլուցք
– Բանակցելու անկարողունակություն.
– ներքոհիշյալ մեթոդաբանությունների մշակում.
– Պարտադիր և կամավոր աուդիտ (հաշվեքննություն)
– Աուդիտի ստանդարտներ. գործնական կիրառում
– Մշակութային ժառանգության գնահատում (հնագույն արտեֆակտներից մինչև ժամանակակից արվեստ)
– Արժեթղթերի և գուդվիլի գնահատում
– Դատական ֆինանսա-տնտեսագիտական փորձագիտություն
– Երաժշտության կվալիմետրիա (որակաչափություն)
– Գրականության (արձակ և պոեզիա) որակաչափություն
-Ցեղասպանության և Մշակութային Եղեռնի կորուստների կվալիմետրիկ գնահատում
-Տնտեսական ճգնաժամային ցիկլերի տեսություն և պրակտիկա