Գորիսի ԲԿ֊ն համալրվել է գերմանական արտադրության նորագույն աուդիոմետր-տիմպանոմետր սարքավորումով
Գորիսի ԲԿ֊ն համալրվել է ժամանակակից աուդիոմետր սարքավորումով, որը օգտագործվում է լսողության ստուգման համար։
Ինչպես է այն աշխատում՝
մարդուն տալիս են տարբեր հաճախականության և ուժգնության ձայներ նա նշում է, թե երբ է լսում.
արդյունքում կազմվում է լսողության գրաֆիկ (աուդիոգրամա)։
Օգտագործվում է՝
լսողության կորուստ հայտնաբերելու համար
լսողական խնդիրների աստիճանը որոշելու համար
ականջի հետբորբոքային խնդիրները հայտնաբերելու համար
Դիմել կարող են բոլորը՝ մեծահասակներ և երեխաներ, երբ՝
զգում են լսողության նվազում
հաճախ խնդրում են կրկնել խոսքը
ունեն ականջներում զնգոց, խշշոց(տինիտուս), փակվածություն
աշխատում են աղմկոտ միջավայրում
Կարող են դիմել նաև կանխարգելիչ ստուգման համար։