Գորիսի ոստիկանության տարածքը շուտով կմաքրվի վթարված ավտոմեքենաներից

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
150 Views

Գորիսի ոստիկանության տարածքը շուտով կմաքրվի վթարված ավտոմեքենաներից

Գորիսի Նարեկացի փողոցը՝ կամ ինչպես ընդունված է ասել՝ «ոստիկանության հատվածը», շուտով կմաքրվի վթարված ավտոմեքենաներից։

Ներքին գործերի նախարարության կողմից մեկնարկել են տուգանային հրապարակի կառուցման աշխատանքները։ Շինարարությունն իրականացվում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կողմից հատկացված տարածքում։

Շինաշխատանքներ իրականացնող ընկերության տնօրեն Հրայր Յոլյանի խոսքով՝ աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս ամսվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում կիրականացվի տարածքի պարսպապատում, իսկ հարթեցման, հողի նստեցման և ամրացման աշխատանքները կազմակերպությունն արդեն իր վրա է վերցրել։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Հովսեփյանը, կարևորելով մեքենաների տեղափոխումը, նշեց, որ այն մի քանի հարց կլուծի․ «Փողոցն ամբողջությամբ կմաքրվի, մեր մեքենաների կայանատեղիներն էլ կազատվեն։ Հողային աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն անձրևների դեպքում չենք կարող խուսափել ցեխից, ուստի անհրաժեշտ է նաև խճապատել տարածքը, որի ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում»։

Գորիսի ոստիկանապետը նաև տեղեկացրեց, որ պահակակետի կառուցման աշխատանքները ևս ընթացքի մեջ են․ «Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում այս հարցը նույնպես կլուծվի»։

Նյութի աղբյուրը կգտնեք այստեղ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել