Դիտումների քանակը` 26
119 Views
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը և աշխատակազմի ներկայացուցիչները աշխատանքային շրջայց կատարեցին Խնածախ, Քարաշեն, Վաղատուր և Խոզնավար բնակավայրերի նախակրթարաններ։
Այցի ընթացքում ծանոթացան նախակրթարանների գործունեությանը, առկա պայմաններին, ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը և ընթացիկ խնդիրներին։
Այցը նաև ուղեկցվեց ջերմ մթնոլորտով․ համայնքի ղեկավարն իր հետ տարել էր քաղցր նվերներ, որոնք մեծ ուրախությամբ փոխանցվեցին երեխաներին։
️Համայնքի ղեկավարն արձանագրեց առկա խնդիրները և հանձնարարականներ տվեց համապատասխան պատասխանատուներին՝ դրանց հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ։
Նման այցերը շարունակական են՝ նպատակ ունենալով բարելավել նախակրթարանների պայմանները և ապահովել որակյալ կրթական միջավայր մեր փոքրիկների համար։