Դիտումների քանակը` 43
124 Views
Ապրիլի 24-ին Ուիգմոր հիվանդանոցի թիմը կայցելի Սյունիքի մարզ, Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և Գորիսի մանկական ցերեկային վերականգնողական կենտրոն՝ երեխաների անվճար ընդունելություն իրականացնելու նպատակով։
ժ.13:00-18:00-ը Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում երեխաների անվճար ընդունելություն կիրականացնեն հետևյալ մասնագետները՝
• մանկական էնդոկրինոլոգ,
• մանկական նյարդաբան,
• մանկական ուրոլոգ-վիրաբույժ,
• մանկական մաշկաբան,
• մանկական քիթ-կոկորդ-ականջաբան:
Մանկական օրթոպեդը ընդունելություն կիրականացնի Գորիսի մանկական ցերեկային վերականգնողական կենտրոնում (հասցե՝ Նոր Վանքի տափ 19/1)։
Հերթագրվելու համար կարող եք զանգահարել՝ 094 22 00 96: