Տեղի կունենա պատանիների 14-րդ առաջնությունը. Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
Close up of chessmen on chessboard, with the focus on the centrally placed white queen. Shot with Canon EOS 1Ds Mark III.
98 Views

Սյունիքի մարզի պատանիների 14-րդ առաջնությունը կմեկնարկվի մարտի 4-ից 8-ը Քաջարան քաղաքում

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

Սյունիքի մարզի շախմատի պատանիների 14-րդ առաջնության

✅Սյունիքի մարզի շախմատի պատանիների 14-րդ առաջնությունը տեղի է ունենալու 2021թ․ մարտի 4-ից մինչեւ 8-ը, Քաջարան քաղաքում, ըստ հետեւյալ տարիքային մրցաշարերի՝

✅Մինչեւ 10 տարեկան պատանիներ (2011թ․ և ավելի ուշ ծնված)

✅Մինչեւ 12 տարեկան պատանիներ (2009թ․ և ավելի ուշ ծնված)

✅Մինչեւ 14 տարեկան պատանիներ (2007թ․ և ավելի ուշ ծնված)

👉1-ին և 2-րդ մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով։3-րդ մրցաշարը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով՝ մինչեւ 8 մասնակից։

👉1-ին մրցաշարին մասնակցության իրավունք ունեն ազգային վարկնաիշ ունեցող եւ 2-րդ կարգ ունեցող շախմատիստները, ինչպես նաեւ Կապան, Գորիս, Սիսիան համայնքներից՝ 5-ական շախմատիստներ, Քաջարան եւ Մեղրի համայնքներից՝ 4-ական շախմատիստներ, որոնք ունեն առնվազն 4-րդ կարգ։

👉2-րդ մրցաշարին մասնակցության իրավունք ունեն ազգային վարկանիշ կամ առաջին կարգ ունեցող, ինչպես նաեւ Կապան, Գորիս, Սիսիան համայնքներից՝ 5-ական շախմատիստներ, Քաջարան եւ Մեղրի համայնքներից՝ 4-ական շախմատիստներ, որոնք ունեն առնվազն 3-րդ կարգ։

👉3-րդ մրցաշարին մասնակցության իրավունք ունեն ամենաբարձր ազգային վարկանիշ կամ կարգ ունեցող 8 շախմատիստներ։

👉1-ին եւ 2-րդ մրցաշարերը լինելու են նաեւ որակավորման մրցաշարեր եւ համապատասխան միավորներ հավաքած շախմատիստները կարող են լրացնել կարգ։Առաջնությունը հանդիսանում է ընտրական եւ մրցաշարերում բարձր տեղեր գրաված շախմատիստները կմասնակցեն 2021թ. Հայաստանի շախմատի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերին՝ Սյունիքի մարզին հատկացված թվաքանակով, ըստ հետեւյալ տարիքային մրցաշարերի՝

✅Մինչեւ 10 տարեկան – 4 շախմատիստ
✅Մինչեւ 12 տարեկան – 5 շախմատիստ
✅Մինչեւ 14 տարեկան – 3 շախմատիստ

👉Առաջնությանը մասնակցության իրավունք չունեն աղջիկները, ինչպես նաեւ 2021թ. Հայաստանի շախմատի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերին մասնակցության իրավունք ունեցողները։

👉Առաջնության մասնակիցների հայտերը ներկայացնել մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը, ժամը 18.00-ը՝ նշելով մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը եւ կարգը։

👉Առաջնությունն անցկացվում է ըստ ՖԻԴԵ-ի կանոնակարգի։ Կիրառվում է «Ֆիշերի» ժամանակարգը։ Յուրաքանչյուր պարտիայում մասնակիցներին տրվում է 90 րոպե մինչեւ խաղի ավարտը, միաժամանակ յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից տրվում է 30 վայրկյան լրացուցիչ ժամանակ։Հավասար միավորների դեպքում հաշվի կառնվեն.

✅ 1-ին եւ 2-րդ մրցաշարում՝

ա) Հատված Բուխհոլց -1
բ) Հատված Բուխհոլց
գ) Սեւ գույնի ֆիգուրներով խաղացած պարտիաների առավելագույն քանակը։

✅3-րց մրցաշարում՝

ա) Զոնեբորն-Բերգերի համակարգը
բ) անձնական հանդիպման (հանդիպումների) արդյունքը,
գ) հաղթանակների առավելագույն քանակը

👉Սիսիան, Գորիս եւ Մեղրի համայնքներից առաջնությանը մասնակցող շախմատիստները եւ մեկական մարզիչ մրցաշարի ընթացքում կապահովվեն գիշերատեղով։ Առաջնության մասնակիցների մյուս բոլոր ծախսերը գործուղող կազմակերպության հաշվին են։Առաջնության գլխավոր մրցավարն է Ստեփան Խաչատրյանը։

👉Առաջնության բացումը տեղի կունենա 2020թ.-ի մարտի 4-ին, ժամը 14.30-ին։«Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիա» ՀԿՓոխնախագահ Արտուր Խոջաբաղյան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել