Երեխաները պետք է զբաղվեն հումանոիդ արարչագործությամբ և ոչ թե անցած դարի մեխանիկական ՌՈԲՈՏ֊ներով
Մեղք են մեր երեխաները, որոնք ուսումնասիրում են ռոբոտաշինությունը նախորդ դարի տեխնոլոգիաներով Արմաթում և այլուր։ Այս եղանակով նրանք դատապարտված են լավագույն դեպքում դառնալ օտար տնտեսությունների փոդրաչի, քանի որ պիղծ ու գլոբալիստական ռեժիմն այդ՝ աուտսորսինգային մոդելով է տեսնում «ապագան»։
Կարեն Վարդանյանից հետո այդպես էլ խմբակների պատասխանատուները խուսափեցին քայլ կատարել դեպի արդիական տեխնոլոգիաները, որ ռոբոտները, ավելի ճիշտ հումանոիդները կառավարեն ու հաղորդակցեն բնական ձայնով, ինչը թույլ կտար բոլորովին այլ մակարդակի բարձրացնել մեր երեխաներին։ Կազատեր նրանց մեխանիկական օրենքները սերտելու հնացած ու ժանգոտած՝ պակաս օգտակար կամ անօգուտ զբաղմունքից և կկենտրոնացներ գրավիչ ու ստեղծագործական գործունեության վրա։
Միթե սա չէր արդյո՞ք մեր արարչագործական ճանապարհը տեխնոլոգիական այդ դարում։
Սա նեոգաղութային քարանձավն է, ուր, ցավոք, պետք է խոստովանել, իշխում են վախկոտ ու կոլլաբորացիոնիստ վարչարարները։
Վաղուց արդեն հասկացել եմ այս նողկալի իրականությունը և քայլեր չեմ անում առաջ մղելու իմ առաջարկները (բացառապես անվճար) 2020 թվականից սկսած, երբ դեռ կենդանի էր լուսահոգի Կարեն Վարդանյանը։
Այս ճահճում դուք չեք գտնի տեղական որևէ այլ կազմակերպության, որ առաջարկի ազգային՝ հայերենով բոլոր տեխնոլոգիաները ռոբոտաշինարարներին՝
֊ Խոսքի ճանաչում – ASR
֊ Զայնի սինթեզ – TTS
֊ Զուտ հայկական հավաքական բանականություն – hyAI
֊ Ակնթարթներով աշխատող RAG համակարգ
Ինչքան էլ լրատվական դաշտը լցված է իրար հերթ չտվող խրոխտ ու գոռոզ հաղորդումներով, որ իրենք են մշակել, ասենք, հայերենով խոսքի ճանաչում։
Այդքան տաղանդավոր էիք, ո՞ւր էիք 2019-2023 թվականներին, երբ գոյություն չունեին տվյալներ։ Զայներդ դուրս չէր գալիս, հա։ Էլ չեմ ասում, որ մեկ անգամ ցույց տայիք ձեր ձայնային տվյալների շտեմարանները։ Թե չէ նման եք լողորդների որոնք լողում են անջուր (առանց բնակականորեն հավաքված ու մշակված ձայնային տվյալների) լողավազանում։ Այսօր ամենածույլն էլ կարող է մշակել խոսքի ճանաչման գործիք դրսի համակարգերով արհեստածին տվյալներով։
Ես երբեք դեմ չեմ եղել ազատ մրցակցությանը։ Ավելի սպասել եմ, որ նոր կազմակերպություններ կգան այս դաշտ։ Սակայն այսքա՜ն ոչ էթիկական՝ անբարոյական եղանակով․․․․
Թե բա ուզում են շագանակներ հանել ու օգտվել նոր ստեղծվող շուկայից, ինչպես անկուշտ ու անհագ փինաչիները։
Կից տեսանյությում ցուցադրված է մի հատված, թե ինչպես է անմիջապես (real-time/online/by streaming) խաղարկվում ձայնը՝ բնականին մոտ խոսքն այն բանից հետո, երբ ռոբոտը՝ մեքենայական սարքը փորձում է պատասխանել ձայնով կառավարման հրամանին։