CasaKey մրցույթը բիզնեսի խնդիրների լուծման համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
48 Views

📍 Մեկնարկել է «CasaKey» 2026 բիզնես խնդիրների լուծման մրցույթը

🙋‍♀️ Սիրելի΄ ուսանողներ

✅Այս տարի բիզնես խնդիրների լուծման «CaseKey» մրցույթը կանցկացվի 6-րդ անգամ, և սա ձեր հնարավորությունն է ցուցադրելու ռազմավարական մտածողություն, կրեատիվություն և թիմային աշխատանքի հմտություններ:

CaseKey-ն իրականացվում է Նեյշն 2.0 կրթական ՀԿ-ի կողմից՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ։

🎯Ծրագրի ընթացքում մասնակիցները թիմային աշխատանքի ձևաչափով լուծում են հայաստանյան ընկերությունների իրական բիզնես խնդիրներ՝ բարձր մրցունակության միջավայրում, անցնում ինտենսիվ ուսուցում նվազագույնը երեք միջազգային հեղինակավոր բիզնես դպրոցների փորձառու թիմերի կողմից, և եզրափակիչ փուլում մասնագիտական ժյուրիին են ներկայացնում իրենց լուծումները։

🔰 Ամեն տարի CaseKey մրցույթի մասնակից թիմերը ներկայացրել են Հայաստանը միջազգային բիզնես մրցույթներում (Գերմանիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում և Նիդերլանդներում)՝ մրցակցելով աշխարհի առաջատար բիզնես դպրոցների ուսանողների հետ և ընդլայնելով երկրի ուսանողական և պրոֆեսիոնալ հանրության միջազգային ճանաչելիությունը։ Այս տարի նախատեսվում է մասնակցություն Կանադայում կայանալիք մրցույթին։

Այս տարի CaseKey-ն հանդես է գալիս ընդլայնված ձևաչափով՝ առաջարկելով հինգ ուղղություն.

• Case Competition. հայաստանյան ընկերությունների իրական բիզնես քեյսերի լուծում՝ միկրո-քեյսերից մինչև Գալա եզրափակիչ․

• CaseKey Academy. ինտենսիվ դասընթացներ միջազգային և տեղական փորձագետների հետ՝ ռազմավարության, վերլուծության և ներկայացման հմտությունների ուղղությամբ․

• Investment Track (նոր)․ վիրտուալ ներդրումային պորտֆելի կառուցում և կառավարում մասնագիտական հարթակում․

#KeyVisits․ այցելություններ Հայաստանի առաջատար ընկերություններ․

#KeyMeets․ ոչ պաշտոնական հանդիպումներ ոլորտի առաջնորդների հետ՝ նախաճաշի կամ ընթրիքի ձևաչափով։

👉Ովքե՞ր կարող են դիմել․

• 17–24 տարեկան ուսանողներ կամ շրջանավարտներ՝ անգլերենի իմացությամբ (ծրագիրը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն)

Ծրագրին մասնակցությունն անվճար է։

Հայտերը բաց են մինչև մարտի 31-ը:

🔗 Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել