Դիտումների քանակը` 64
177 Views
Ֆեյսբուքյան օգտատեր Aram Baghyanը իր էջում ներկայացրել է ստեղծված վիճակից ելք գտնելու տարբերակներ։
Ելքի տարբերակ՝
- Ռազմական դիկտատուրայի հաստատում ԳՇ պետի ղեկավարությամբ 6 ամիս ժամկետով,
- ԶՈՒ բարձր մարտական պատրաստականության աստիճանի բերում հնարավոր սադրանքներին պատրաստ լինելու համար,
- Համընդհանուր զորահավաք և զորավարժություններ (ռեզերվի մաքսիմալ վերապատրաստում, զինում և նախապատրաստում)
- Քաղ պաշտպանության համակարգի ամբողջական ստուգում և վերազինում,
- Պաշտպանական բնագծերի և ամրաշինական կառուցվածքների ստեղծում ամբողջ սահմանագծով, առաջին, երկրորդ, երրորդ և ավելի խորը գծերի պաշտպանության համար,
- Ռազմական դատարանների ստեղծում, մարտական գործողությունների և քաղաքական որոշումների քննության անցկացում, բոլոր բացթողումները, վնասակար գործունեությունը և անգործությունը, կոռուպցիայի դրսևորումները ենթակա են պատասխանատվության ռազմական օրենքներով,
- Կրթության, գիտության և տնտեսության ռազմականացում։