Սիրելի մարզասերներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի՝ սեղանի թենիսի նոր մարզադահլիճի վերանորոգման հիմնական աշխատանքներն ավարտվել են, և սեղանի թենիսի պարապմունքներն արդեն շարունակվում են նոր և բարեկարգ մարզադահլիճում։
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի համայնքապետ՝ պարոն Առուշ Առուշանյանին՝ տարածքը Սյունիքի մարզասերների ֆեդերացիային տրամադրելու համար,
«Էլոլա» ՓԲԸ տնօրեն՝ պարոն Հարություն Ծատրյանին, և «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպությանը՝ մարզադահլիճի վերանորոգման աշխատանքներին ցուցաբերած զգալի աջակցության համար։
Շնորհակալություն ենք հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր գաղափարներն ու աջակցում մեր գործունեությանը՝ ի նպաստ Գորիս համայնքում սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և սերնդի ճիշտ դաստիարակությանը։
Պարապմունքներին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել այս հղումով
https://forms.gle/MiM7kULkfY2SrTib7
կամ զանգահարել՝ 093 01 35 96
Հարգանքով՝ Արտակ Բակունց
Սյունիքի մարզասերների ֆեդերացիայի նախագահ
Մարզադահլիճի վերանորոգման ընթացիկ աշխատանքներն ու ներկա վիճակը՝ լուսանկարներով ու տեսանյութերով