Կայացավ Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
64 Views

2026 թվականի փետրվարի 13-ին` ժամը 12:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանացավ Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը:

Օրակարգում.

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին.

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարման չորրորդ եռամսյակի ընթացքի մասին.

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի 2025 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին.

4․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2026 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին․

5․ 2025 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները քննարկելու մասին․

6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․

7․ «Աս Շին 80» սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի վարչական տարածքում՝ Տեղի բազալտային անդեզիտների հանքերևակման տարածքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ նախատեսվող գործունեության մասին․

8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Արցախի խճուղի թիվ 19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.95000 հեկտար մակերեսով հողամասը մրցույթով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին․

9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 47-րդ փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին.

10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 47-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին.

11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական տասերորդ նստաշրջանի երկրորդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել