Բարեկենդանը հայկական ազգային հին ու շատ սիրելի տոներից է։ Տոնի գլխավոր զվարճությունը խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որոնց մասնակցում էին բոլորը՝ երեխաները, պատանիները, ծերերը, կանայք ու տղամարդիկ:
Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Երեխաները տեսարան էին ներկայացանում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Արվեստանոցը ցանկանում է ետ բերել մոռացված սովորույթները և այդ առիթով հրավիրել ձեզ մասնակցելու փոքրիկ միջոցառման, որի ընթացքում կփորձենք ստեղծել Բարեկենդանի հին շունչն ու աշխուժությունը։
Ձեզ սպասվում է՝
• Տեղեկատվական զրույց Բարեկենդանի մասին
• Բարեկենդանին բնորոշ տիկնիկների պատրաստում
• Ավանդական ուտեստների համտեսում
• Ազգային պարեր և երգեր
Փետրվարի 15 16:00
Մուտքն ազատ