«Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» սուտ էր և կեղծավորություն․ Կանադայի վարչապետ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
TOPSHOT - Canada's Prime Minister Mark Carney delivers a speech during the World Economic Forum (WEF) annual meeting in Davos on January 20, 2026. The World Economic Forum takes place in Davos from January 19 to January 23, 2026. (Photo by Fabrice COFFRINI / AFP)
48 Views

🇺🇸🇨🇦Կանադայի վարչապետն առանց

մանևրելու հայտարարել է.

«Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» սուտ էր և կեղծավորություն

Մարկ Քարնին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում հանդես է եկել աննախադեպ խոստովանությամբ՝ փաստացի հաստատելով այն ամենը, ինչի մասին տարիներ շարունակ գրում էին արևմտյան հեգեմոնիայի քննադատները:

«Մենք հասկանում էինք, որ կանոնների վրա հիմնված միջազգային կարգի մասին պատմությունը մասամբ կեղծ էր` ուժեղագույններն իրենց ազատում էին կանոններից, երբ դա իրենց հարմար էր, իսկ առևտրային նորմերը կիրառվում էին ասիմետրիկ կերպով: Մենք նաև գիտեինք, որ միջազգային իրավունքը կիրառվում է տարբեր խստությամբ՝ կախված նրանից, թե ով է մեղադրյալը կամ զոհը», — հայտարարել է Քարնին:

🔶 Վարչապետը խոստովանել է, որ Կանադան և արևմտյան այլ երկրներ տասնամյակներ շարունակ «մասնակցել են այդ համակարգի ծիսակարգերին» և «խուսափել են մատնանշել հռետորաբանության ու իրականության միջև եղած անդունդը»: Օգտագործելով չեխ այլախոհ Վացլավ Հավելի «կյանքը ստի մեջ» մետաֆորը՝ Քարնին ըստ էության խոստովանել է.

«Մենք ցուցանակ էինք կախել պատուհանին: Մենք մասնակցում էինք ստին, որովհետև դա շահավետ էր»:

«Այս գործարքն այլևս չի գործում: Ուղիղ ասեմ՝ մենք գտնվում ենք խզման, այլ ոչ թե անցման փուլում», — փաստել է Քարնին:

Հիմա, երբ ամերիկյան հեգեմոնիան այլևս չի երաշխավորում արևմտյան «միջին տերությունների» անվտանգությունն ու բարեկեցությունը, նրանք հանկարծ

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել