Ստորագրահավաք ի աջակցություն Գոռ Մինասյանի․ Նավասարդ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
233 Views

Տաթև համայնքի, Տաթև գյուղի վարչական ղեկավար` Գոռ Մինասյանը Հունիսի 21-ից գտնվում է կալանքի տակ:

Ես չեմ ուզում անդրադառնալ դատական գործին, այնտեղ առկա` ներկայացված մեղադրանքներին, ու խոսել դրաանց մասին կամ ընդհանրապես շոշափել այդ թեմաները:

Քանի որ, ինչպես հասկանում եմ, այս գործը դուրս է եկել օրենքի շրջանակից` օրինականության մասշտաբներից, ու վերածվել` նմանվել է ավելի շատ Գոռի դեմ անձնական ինչ-որ պայքարի:

Ես հասկանում եմ, ընդունում եմ` որ մարդիկ կարող են` ինչ-ինչ պատճառներով մարդկանց չսիրել, չնդունել, ատել նույնիսկ, դա նորմալ դարձած աննորմալ երևույթ է, բայց դե` ամեն դեպքում, դա կապ չունի օրենքի հետ, ու չպետք է օրենքն ու օրինապահը օրինազանցություններ թույլ տան, տրորեն օրենքնը` անձնականը խառնելով օրինականին:

Գոռ Մինասյանին ճանաչում եմ ծնվածս օրվանից: Նրա հետ շփվել եմ համարյա ամեն օր: Գոռի հետ` ամբողջ կյանքս հաց եմ կիսել, աշխատել, շփվել, տվել-առել…:

Իր մեծ որդուն` ով հիմա զինվոր է ու ծառայում է Հայոց բանակում, օրորոցից մինչև դպրոց գնալը, գիրկս` կամ ձեռքը բռնած ման էի ածում: Ես մտնում էի իր տուն ու դուրս գալիս, նույնիսկ երբ տանը մարդ չկար, ես միայնակ մնում էի անգամ երեխաների հետ:

Ինչո՞ւ եմ այս ամենի մասին նշում, որպեսզի ավելի լավ հասկանաք թե ինչքան մոտ էինք, ինչքան էր նա վստահում ինձ` իսկ ես իրեն: Ու այս ամենի արդյունքում` ինչքան լավ կլինեմ ես նրան ճանաչում:

Գոռ Մինասյանը` չպետք է մնա կալանքի տակ:

Նա այս համայնքին, այս գյուղին, այս մարզին, այս երկրին պետք է` ազատության մեջ:

Դիմում եմ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (նախագահությամբ՝ դատավոր Գոռ Գասպարյանի), խնդրելով` Գոռի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ ազատ արձակելով նրան, ինչպես նաև իրականացնել գործի արդարացի և օբյեկտիվ քննություն։ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Սիրելի՛ բարեկամներ, Գոռը գտնվում է անարդար կալանքի տակ։ Արդարադատության վերականգնման նպատակով նախաձեռնվել է համատեղ հանրագիր։

Քանի որ Գոռին սատարողների շրջանակը չի սահմանափակվում միայն Տաթևով կամ Սյունքի մարզով, ստորագրահավաք է կազմակերպված առցանց տարբերակով։ Խնդրում ենք միանալ մեր պահանջին՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները ստորև նշված հղումով։ @подписчики @актуальное

Միանալու հղումը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել