Մաթեմատիկայի օլիմպիադայի փուլերը․ Կապանի մաթեմատիկայի խմբակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
58 Views

Հունվարի 19-ին տեղի ունեցավ մաթեմատիկայի մարզային օլիմպիադան, որին մասնակցում էին «Կապանի Մաթեմատիկայի Խմբակի» 59 սաներ և «Գագաթ» օլիմպիական խմբակի 4 աշակերտներ։ Մաղթենք բոլոր աշակերտներին բարձր արդյունքներ և օգտվելով առիթից ներկայացնենք ձեզ, թե ինչպես են առհասարակ կազմակերպվում մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադաները․

Մաթեմատիկայով հետաքրքրվող բոլոր 5-12-րդ դասարանցի աշակերտները իրավունք ունեն գրանցվել և մասնակցել օլիմպիադայի առաջին՝ դպրոցական փուլին, որը կազմակերպվում է իրենց դպրոցներում։ Այս փուլի խնդիրները չնայած բարդ են դպրոցական ծրագրում ներառված խնդիրներից, բայց այնուամենայնիվ բավական հեշտ են, որպեսզի հետաքրքրասեր աշակերտները կարողանան լուծել դրանց գոնե մի մասը։ Այս փուլում հաջողության հասած աշակերտները անցնում են երկրորդ՝ մարզային փուլ։ Այստեղ մրցույթն ավելի լուրջ է, և աշակերտները ներկայացնում են իրենց մարզի լավագույն արդյունքները ու մրցում մարզկենտրոնում կազմակերպված օլիմպիադայում:

Մարզային փուլում հաջողած աշակերտները հրավիրվում են Երևան՝ մանակցելու հանրապետական օլիմպիադային։ Այստեղ արդեն անհրաժեշտ են խորացված գիտելիքներ օլիմպիական մաթեմատիկայից, որոնք բավարարաչափ ցուցաբերելու դեպքում լավագույն աշակերտները պարգևատրվում են դիպլոմներով ու գովասանագրերով։ I, II և III կարգի դիպլոմների արժանացած 10-12-րդ դասարաններում սովորող աշակերտները մասնակցում են ընտրական մրցույթին, որը տևում է 4 օր, և վերջինիս արդյունքներով ընտրվում են 6 լավագույն աշակերտները, ովքեր ներկայացնելու են Հայաստանը մաթեմատիկայի ամենահեղինակավոր միջազգային մրցույթում՝ Մաթեմատիկայի Միջազգային Օլիմպիադայում (IMO)։

Այս օլիմպիադային արդեն 66 տարի է, ինչ մասնակցում են ավելի քան 110 երկրների աշակերտներ։ Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցած աշակերտները արժանանում են մեդալների, որոնք մեծ առավելություններ են տալիս աշակերտներին ապագա կրթության և կարիերայի ճանապարհին՝ համալսարաններ և առաջատար ընկերությունների դիմելիս։

Մեծ ճանապարհը սկսում է առաջին քայլերից, և թող, որ բոլոր աշակերտների առաջին քայլերն օլիմպիական մաթեմատիկայում հիմք դառնան նրանց մեծ ապագային միջազգային հարթակներում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել