Տեղում կնշեն Տեառն ընդ առաջը․ տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
32 Views

✨️ Տեղ համայնքի սիրելի նորապսակներ,

Տեղեկացնում ենք, որ ազգային և հոգևոր արժեքների պահպանման, ինչպես նաև համայնքային ավանդույթների շարունակականության նպատակով կազմակերպվում է Տեառնընդառաջի ավանդական տոնակատարություն։

🔥 Տոնակատարության շրջանակում նախատեսվում է նորապսակ զույգերի մասնակցությամբ խորհրդանշական արարողություն, որի ընթացքում նորաստեղծ ընտանիքները կմասնակցեն Տրնդեզի կրակի շուրջ իրականացվող ավանդական արարողությանը՝ ստանալով օրհնություն, բարեմաղթանք և համայնքի ջերմ աջակցությունը։

📍 Սույն առիթով խնդրում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ամուսնացած զույգերին մոտենալ Տեղի համայնքապետարան և նախապես գրանցվել՝ Տեառնընդառաջի միջոցառմանը մասնակցելու նպատակով։

🎁 Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջոցառման ավարտին Տեղ համայնքապետարանի կողմից նորապսակ զույգերին կտրամադրվեն նվերներ՝ որպես համայնքի հոգատարության, գնահատանքի և բարեմաղթանքի խորհրդանշական արտահայտություն։

Վայրը` Կոռնիձորի պուրակ

Օրը` 13.02.2026

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել