Քաղաքի փողոցներում և համայնքի բնակավայրերում ներգրավված է ողջ տեխնիկական և մարդկային ներուժը․ տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
78 Views

Գորիսում տեղացող առատ ձյան պայմաններում «Գորիսի բարեկարգում» ՀՈԱԿ-ը և համայնքի կոմունալ ծառայությունը անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։

Քաղաքի փողոցներում և համայնքի բնակավայրերում ներգրավված է ողջ տեխնիկական և մարդկային ներուժը՝ ճանապարհների անցանելիությունն ապահովելու համար։

Չնայած իրականացվող անդադար աշխատանքներին՝ շարունակական տեղումները դժվարացնում են լիարժեք մաքրման գործընթացը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում տնտեսվարողներին, պետական և մասնավոր հիմնարկների ներկայացուցիչներին՝ մաքրել իրենց հաստատությունների հարակից տարածքների ձյունը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել