Երբ աղետի մասին զգուշացնողները մնում են փոքրամասնություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
45 Views

Ես սոցցանցերի ամենաակտիվ օգտատերերից չեմ, իմ հետևորդների քանակն էլ կարծեմ մի 11 հազար է կամ քիչ ավելի, բայց դա համախոհների, միմյանց նման մտածող մարդկանց մի փոքրիկ բանակ է` հիմնականում կիրթ, գրագետ, սրտացավ, հայրենասեր մարդկանցից կազմված, որոնց գոյությունը մեծ մխիթարություն է այս վախեցնող քաոսի մեջ:

Ես գրում եմ, որովհետև կարծում եմ, որ մեր երկիրը կրիտիկական վիճակում է այսօր և յուրաքանչյուրը պարտավոր է իր վերաբերմունքը հայտնել այս իշխանությունների ձեռնարկած աղետալի քայլերի վերաբերյալ, փորձել կասեցնել մեր երկրի գլխին կախվող նորանոր արհավիրքները: Չի կարելի անտարբեր դիտորդի նման հետևել, թե ինչպես է դեպի անդունդը սլանում Հայաստան կոչվող գնացքը, որի ղեկին խելագար ու հարբած մեքենավար է, որը կորցրել է գնացքի կառավարումը, իսկ գնացքի արգելակներն էլ չեն աշխատում:

Հիշում եք` Տիտանիկի վրա մինչև վերջին պահը օրկեստրը նվագում էր, ուղևորների մի մասն էլ շամպայն էր խմում, մեր «գնացքի» մեջ էլ կան բլոտ խաղացող, գիրք կարդացող, քնած, պատուհանից երևացող պեյզաժով հիացող մարդիկ, որոնք չեն ուզում վատ բաների մասին մտածել-խոսել, բայց կանք նաև մենք, որ զգում ենք մոտեցող աղետը, բղավում ենք, բայց անտարբերների զանգվածը չի հավատում մեր զգուշացումներին… Իսկ երբ հավատան ու համոզվեն` ուշ կլինի…

Ինչպե՞ս այդ զանգվածին հասցնել այն իրականությունը, որի մեջ հայտնվել ենք մենք, որ նրանք հասկանան. Արցախի, Կիրանցի, Սև լճի, Ջերմուկի դեպքերը պատահականություն չեն, բխում են այս իշխանությունների կոնկրետ գործողություններից:

Ինչպե՞ս բացատրել, որ ֆրանսիայում, Թուրքիայում, Գերմանիայում արած հայտարարությունները` Ցեղասպանության ճանաչման, միջազգային հայցերից հրաժարվելու, Մինսկի խումբը և Արցախի հարցը փակելու, արցախցիների վերադարձի պահանջից հրաժարվելու, Թուրանի ջուրը խմելու մասին հստակ դավաճանություն է հայկական շահին:

Ինչպե՞ս հասկացնել, որ Եկեղեցու դեմ այս կատաղի, ստոր արշավն անմեղ բան չէ` դա հայի ինքնությունը ոչնչացնելու ծրագիր է:

Ինչպե՞ս տեղ հասցնել, որ սրբազաններին, մյուս քաղբանտարկյալներին բանտ նետելը երկրի պաշտպաններին չեզոքացնելու, հային անպաշտպան դարձնելու համար է արվում:

Ինչպե՞ս….

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել