Դեկտեմբերի 12-ին կայացավ ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի հերթական նիստը, որին հրավիրված էր ԳՊՔ-ի նորանշանակ տնօրենի ժպ Ա. Կոլյանը:
Նիստի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Ա. Կոլյանը:
Նիստի ընթացքում ներկայացվեցին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:
Ներկայացվեցին նաև հետագա կայանալիք ծրագրերը և աշխատանքները:
Նիստում կարևորվեցին նախատեսվող ժամանցային ու մշակութային միջոցառումները:
Հանդիպումն անցավ անմիջական և ջերմ մթնոլորտում։
Քննարկվեցին ընդհանուր հարցեր, խոսվեց ներկայումս առաջնային համարվող խնդիրների մասին և կարևորվեց ուսանողների դերը քոլեջի առջև դրված այլ խնդիրների լուծման հարցում:
Նշվեց, որ նման հանդիպումների շարունակական բնույթը խրախուսելի է:
ԳՊՔ-ի ուսանողական խորհրդի առաքելությունն է ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ազգային-հայրենասիրական գաղափարների տարածումը։