Դիտումների քանակը` 31
90 Views
Գորիսի ԲԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` էնդոսկոպիկ եղանակով
Վերջերս Գորիսի ԲԿ էր դիմել 78֊ամյա տղամարդ` գանգատվելով արյունամիզությունից։
Կատարված կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է միզապարկի ձախ կողմնային պատի մեծ չափերի (7֊8սմ) նորագոյացություն, շագանակագեղձի հիպերպլազիա` մեծ միջային բլթի առկայությամբ։
Բժիշկ ուրոլոգ Գագիկ Տեր֊Ղամբարյանի կողմից (անեսթեզիոլոգ Սոկրատ Առաքելյան) շտապ կարգով էնդոսկոպիկ եղանակով կատարվել է ուռուցքի հեռացում, արյունահոսության դադարեցում։
Հիվանդը 3 օր անց դուրս է գրվել լավացումով։