Անհավա՞տ է արդյոք Սյունիքում ապրող ժողովուրդը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
95 Views

Անհավա՞տ է արդյոք Սյունիքում ապրող ժողովուրդը։

Կամ ե՞րբ եւ ինչպես անհավատ դարձան, եթե վերջին 400 տարում բնակեցված բոլոր գյուղերում կան եկեղեցիներ։ Նույնիսկ գյուղեր կան, որ մեկից ավելի եկեղեցիներ կան։

Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդին անհավատության պիտակը կպցրել են սովետական տարիներին՝ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների ցուցումով, որպեսզի մեզ հնարավորինս կտրեն մեր արմատներից։ Ի դեպ, նույն աշխատանքը կատարվել է նաեւ Արցախի մասով։

Նախորդիվ նշել էի, որ ըստ իս էդ կապակցությամբ նաեւ Գորիսի տարածաշրջանի գյուղերի ժողովուրդին հանել են հին գյուղերից, տեղափոխել հարթավայրային տարածքներ, դրանով էլ նպատակ ունենալով մարդկանց կտրել իրենց հազարաշեն տներից, իրենց եկեղեցիներից։ Տներ, որտեղ ապուպապերով մարդիկ ապրել են հազար եւ ավելի տարիներ։

Իսկ Գորիսում, քանդելով մի քանի եկեղեցի, այդուամենայնիվ ժողովուրդը դրանք դարձրել է սրբատեղի եւ շարունակել այդ վայրերում մոմ վառել, մատաղի կարգ իրականացնել։ Էդ սրբավայրերին հիմա անվանում են «խաչ»։

Էս առումով նաեւ կարևոր եմ համարում նշել, որ մեր ժողովուրդի բարոյական արժեմահամակարգը, սովորությունների մեջ շատ շատ բաներ ամբողջությամբ քրիստոնեական են։ Սա ես հասկացա, երբ վերջերս ամբողջական ընթերցեցի Նոր Կտակարանը։

Հենց օրինակ մեկը, որ անբարոյական մարդու հետ հաց չեն կիսում։

«Իսկ հիմա ձեզ գրեցի, որ չշփվե՛ք նրա հետ, ով եղբայր է անվանվում, բայց պոռնկությա՞ն, կամ ագահությա՞ն, կամ կռապաշտությա՞ն, կամ հայհոյողությա՞ն, կամ հարբեցողությա՞ն, կամ ավազակությա՞ն մեջ է. նրա հետ նույնիսկ հաց մի՛ կերեք»։ Ա Կորնթացիներին 5:11

Տատս, որ ծնվել էր 1920թ․֊ին, կոմունիստ էր և կրոնական ոչ մի գիտելիք չուներ, այն հարցին, թե կնքվա՞ծ ես արդյոք, պատասխանել էր․ «Յա՞դ եմ, հինչ եմ, կնքված չինեմ»։

Հետո ես իմացա, որ մինչեւ 1920-ականների վերջերը գրեթե բոլորին կնքել են։

Եվ նման օրինակներ շատ կան։

Եւ ինչու էինք մենք ուշադրության կենտրոնում։ Էլի, որովհետեւ մեր դիմադրությունը ԽՍՀՄ կարգերին 1920թ․֊ին իր ձեւի մեջ ֆանտաստիկ էր եւ պայմանավորված էր տարածաշրջանում ապրող բնիկ ժողովուրդին հատուկ կամային հատկություններով։

Իսկ հավատքն էս առումով շատ առանցքային դերակատարություն ունի։

Էս առումով էլ պարզ է, թե ինչու պիտի թուրքական հատուկ ծառայությունների թիրախում լինի մեր հավատքը։ Չէ՞ որ կապիտուլացիան ստորագրող ղեկավարի պարտականություններից մեկն է նաեւ ազգի վերադաստիրակության ստանձնումը «հաղթող» պատվիրատուի ցուցումների համաձայն։

Լուսանկարում Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է։ Այն կառուցվել է 1750-ականներին, Մելիք Օհանի կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել