Սամվել Լալայանը այցելել է Տաթև բնակավայրի վերանորոգված մանկապարտեզ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
90 Views

🏫Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը այցելել է Տաթև բնակավայրի վերանորոգված մանկապարտեզ

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը այցելել է Տաթև բնակավայրի վերանորոգված մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին և փոքրիկների առօրյային։

Վերանորոգման արդյունքում բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները, ապահովվել է հարմարավետ և անվտանգ միջավայր երեխաների համար։

Համայնքի ղեկավարն այցելել է խմբասենյակներ, զրուցել դաստիարակների հետ, նշել, որ համայնքապետարանի ուշադրության կենտրոնում են գտնվում կրթական և նախադպրոցական հաստատությունները։

Սամվել Լալայանը շնորհակալություն է հայտնել մանկապարտեզի աշխատակիցներին՝ կատարած պատասխանատու և նվիրումով աշխատանքի համար, ընդգծելով, որ ստեղծված պայմանները կնպաստեն երեխաների լիարժեք զարգացմանը և ապահով մանկությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել