Նոյեմբերի 11-21֊ին Գորիսը պատրաստվում է հյուրընկալել մեծ սպորտային միջոցառում՝ «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշար։
Այդ օրերին քաղաքը լինելու է շախմատային եւ կազմակերպվելու են մի շարք այլ միջոցառումներ, միաժամանակյա խաղաշարեր շախմատասեր հասարակության համար, հանդիպումներ բարձրակարգ շախմատիստների հետ։
Բազմիցս արդեն նշվել է, որ սա նպատակ ունի ոչ միայն զարգացնել տարածաշրջանում շախմատը, այլեւ նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս բարձրացնել քաղաքի միջազգային իմիջը։
Սովորաբար ամբողջ աշխարհում բոլոր զբոսաշրջային կենտրոններում էլ կազմակերպվում են նմանատիպ սպորտային եւ մշակութային միջոցառումներ։
Մրցաշարին այս պահին գրանցվել են 100֊ից ավել շախմատիստներ այդ թվում Իրանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նոր Զելանդիայից, որոնց թվում կան 6 միջազգային գրոսմաստեր, միջազգային վարպետներ եւ այլ բարձրակարգ շախմատիստներ։
Ընդհանուր ցուցակին կարող եք ծանոթանալ այս հղումից․
https://s1.chess-results.com/tnr1266527.aspx?lan=1&art=0…
Հուսով եմ սա կդառնա լավ նախադեպ եւ այս օրինակով մարզում հետագայում կկազմակերպվեն նմանատիպ սոպրտային միջոցառումներ։