Բոթ
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գորիսի հարգարժան բնակչուհի Լյուսյա Ադունց- Յոլյանը։
Լյուսյա Ադունցը իր կյանքը նվիրել է ընտանիքին, աշխատանքին և համայնքին՝ թողնելով բարի հիշատակ, սեր ու հարգանք ճանաչողների սրտերում։
Նրա ջերմ ժպիտը, բարի խոսքն ու մարդասիրությունը երկար կմնան հարազատների, բարեկամների և ընկերների հիշողության մեջ։
Տեղեկացնենք, որ Լյուսյա Ադունցը Գորիսը 2014֊2017թթ ղեկավարած Վաչագան Ադունցի մայրն է։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ից՝ Գորիս քաղաքի Գր. Տաթևացու 37 հասցեում (Կոմբինատի շենք) գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ 11֊ին, ժամը 12:00-ին՝ նույն հասցեից։
ԼԱՍՏ լրատվականը խորին ցավակցությունն է հայտնում Ադունցների ընտանիքին, հարազատներին ու մոտիկներին՝ կորստի ծանր վշտի պահին։
Թող հանգչի խաղաղությամբ։