Դիտումների քանակը` 18
98 Views
Գորիսեցի երեխաները հաղթանակով վերադարձան Koreez առարկայական մրցույթից
Koreez առարկայական դպրոցական հիմնական առարկաներից բաղկացած մրցույթին իրենց մասնակցությունը բերեցին նաև գորիսեցի պատանիներն ու աղջիկները։
«Կորիզ-Թել-Սել-ֆիզմաթ» մաթեմատիկական մրցույթին մրցանակային պատվավոր 1-ին տեղ զբաղեցրեց Արամ Մաշուրյանը, «Կորիզ 2025» առարկայական մրցույթին մրցանակային պատվավոր 3֊րդ տեղ զբաղեցրեց Սոֆի Գրիգորյանը, իսկ Նոյ Զեյնալյանը «Կորիզ-Թել-Սել-ֆիզմաթ» մաթեմատիկական մրցույթին մրցանակային պատվավոր 3-րդ տեղը։
Ի դեպ` Արամ Մաշուրյանը Գորիսի ԲԿ֊ի տնօրեն Դավիթ Մաշուրյանի որդին է, Սոֆի Գրիգորյանը ԲԿ֊ի սոնոգրաֆիստ Լիլիթ Մարությանի դուստրը, իսկ Նոյ Զեյնալյանը թիվ 3 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Ալլա Առուստամյանի որդին։