Դիտումների քանակը` 8
66 Views
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շարունակում է զարմացնել իր հայտարարություններով։ Այս անգամ ավելի հետաքրքիր բան է ասել.
«3 ազգ կա, որոնց հետ վստահաբար չենք ցանկանում լինել հարևաններ` գերմանացիները, թուրքերը և ռուսները։ Դա հիմնված է պատմական փորձառության վրա»:
Հիշեցնեմ, սա այն նույն Հունգարիայի վարչապետ Օրբանն է, ով թյուրքական աշխարհին գաղափարապես կամ առնվազն քաղաքականապես ինտեգրման փորձեր է անում, մասնակցում է Թյուրքական պետությունների կազմակերպության աշխատանքներին, իսկ այս կազմակերպությունը Թուրքիայի պանթուրքիստական երազանքների համար ֆունդամենտ-գործիք է։
Ամեն դեպքում հաճելի է նման խոստովանություն լսելը…