Գորիս համայնքում սպորտի զարգացումը ոչ թե նախասիրություն է, այլ համայնքի ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության և տեսլականի արտահայտություն։ Հենց այս համոզմունքով են պայմանավորված այն համակարգված ու տքնաջան ջանքերը, որոնք վերջին շրջանում իրականացվել են համայնքում։
Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի անմիջական նախաձեռնությամբ և հետևողականությամբ՝ հիմնանորոգվել են երկու սպորտդպրոցները, համայնքում կառուցվել են 15 նոր խաղահրապարակները և երեք ժամանակակից ֆուտբոլային դաշտեր։ Սա ոչ միայն ենթակառուցվածքների բարելավում է, այլև նոր մշակույթի ստեղծում և զարգացում Գորիսում։
Անցնող տարում Գորիսում կազմակերպվել են շուրջ 30 սպորտային միջոցառումներ, փառատոներ, համայնքային և միջհամայնքային սպորտային մրցումներ։ Սպորտդպրոցի սաները մեդալների պակաս չեն ունեցել համապետական և միջազգային մրցումներում՝ հպարտություն պատճառելով համայնքին։
Խորապես կարևորվում է առողջ, ուժեղ կամքով և որակյալ հատկանիշներով օժտված երիտասարդների դաստիարակումը։ Այդ իսկ պատճառով, սպորտի զարգացմանն ուղղված ջանքերը չեն սահմանափակվում միայն նախագծերի ավարտով, այլ ունեն հետևողական և շարունակական բնույթ։