Մերոնք-ի շարքից՝ Ժորա Ալեքսանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
31 Views

Խնձորեսկի ճոճվող կամուրջն ու …

#մերոնք_ի շարքից

Ճիշտն ասած վայրը չեմ հիշում, բայց լավ տպավորվել է այդ օրվա զրույցը։

Հանդիպեցինք Ժորա Ալեքսանյանին, մի փոքր զրույցից հետո «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը հարցրեց հետագա ծրագրերից…

Ժ. Ալեքսանյանը խոսում էր ցածր, հանդարտ տոնով, առանց ավելորդ պաթոսի, բայց վստահ։ Աչքերի մութ ուղեծրում և կարոտ կար, և հիշողություն։ Բայց այդ հայացքում ամենաշատը հաստատակամություն տեսա` սյունեցուն հատուկ կոշտությամբ` ցողված հայրենասիրությամբ։

«Մանկությունս ու այսօրս իրար կապելու կամուրջ եմ սարքելու։ Հին Խնձորեսկն ու նորը կամրջով իրար կմիանան, որը մորս ու հորս հիշատակին կնվիրեմ։ Տեղն ընտրել եմ, ուսումնասիրել եմ տարբեր կամուրջների պատմություններն ու կառուցման տեխնոլոգիան, մասնագետների հետ եմ քննարկել։

Շատ շուտով կսկսենք աշխատանքները»։

Ֆինանսական ծախսերի մասին լռեց, միայն նշեց, որ իր միջոցներով է լինելու։

Շատ կարճ ժամանակ անց հրավիրված էինք ճոճվող կամրջի բացմանը։

Հ.Գ.

Գորիսի տուրիզմի զարգացմանը մեծապես նպաստել ու նպաստում է Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որի վրայով հարյուր հազարավոր մարդիկ են քայլել ոչ միայն ՀՀ֊ից, այլ աշխարհի բոլոր անկյուններից։

Խնձորեսկցի բարերար Ժորա Ալեքսանյանի շնորհիվ կառուցված կամուրջն ու բարեկարգված հարակից տարածքը պատմություն ունի իր մեջ, հնի ու նորի մի ամբողջականություն, որտեղ տարբեր սերունդներ կարող են գտնել իրենցից մի մասնիկ, մի հիշողություն կամ զգացողություն, անցողիկ կյանքի մի անմոռանալի ակնթարթ…

Ու այս ամենն անվճար…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել