Գորիսը հպարտանալու հերթական առիթն ունի. քաղաքը ներկայացնող պատանի մարզիկ Արտակ Աղաբեկյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ
🔸Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացած մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սան, ՀՀ կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արտակ Աղաբեկյանը հանդես եկավ փայլուն կերպով։
🔸Մրցելով 48 կգ քաշային կարգում՝ Արտակը ցուցադրեց բարձր տեխնիկա, վճռականություն և մարզական կամք՝ հերթական անգամ հաստատելով իր կարգը՝ միջազգային հարթակում և վաստակելով արծաթե մեդալ:
🔸Մինչև եզրափակիչ հասնելը նա առավելության հասավ երեք ուժեղ մրցակցի նկատմամբ՝ հաղթելով Ռուսաստանի, Մոլդովայի և Վրաստանի ներկայացուցիչներին։
🔸Չնայած եզրափակիչում շատ փոքր միավորներով զիջեց հաղթողին, Արտակի ելույթը արժանացավ մասնագիտական բարձր գնահատականի։
🔸Նրա այս հաջողությունը խոսում է թե՛ մարզիկի նվիրումի, թե՛ մարզիչների հետևողական աշխատանքի մասին և նաև նոր սերնդի՝ միջազգային ասպարեզում բարձր արդյունքներ գրանցելու ներուժի մասին։
👏 Շնորհավորում ենք Արտակ Աղաբեկյանին, նրա մարզչին և ողջ մարզադպրոցին՝ պատվաբեր հաղթանակի համար։