Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի, Երևանում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Նոել Բարոն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
172 Views

Գորիսում Ֆրանսիան հյուպատոսական գործակալություն կբացի, Երևանում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Նոել Բարոն։

«Ապակենտրոնացման համագործակցության ոլորտում շուտով Սյունիքում՝ Գորիսում, «Ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ կոնֆերանսը տեղի կունենա։ Սա շատ կարևոր համագործակցություն է մեր երկու երկրների միջև։ Սա նաև քաղաքական ազդանշան է, որ այն տեղի է ունենում Սյունիքում»։

Նախարարը ընդգծեց՝ Հայաստանի հետ Ֆրանսիան երկարատև պարտավորություն է ստանձնել, և այսօր մի քանի փաստաթուղթ է ստորագրվել, որոնք դառնալու են այդ հարաբերությունների խարիսխը։

Հիշեցնենք, որ Իրանը արդեն հյուպատոսություն է բացել Սյունիքի մարզկենտրոն Կապանում, իսկ Ռուսաստանը նույնպես նման ներկայացուցչություն բացելու ծրագրեր ունի մարզում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել