Դիտումների քանակը` 10
61 Views
ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՇՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՏՐԱԿՏՈՐԱՅԻՆ ՍՐՍԿԻՉՆԵՐԻՆ
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի «Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները «Տրակտորային սրսկիչներ» թեմայի ուսումնասիրման շրջանակում՝ արտադրական ուսուցման վարպետների նախաձեռնությամբ, ուսումնական գործընթացը կազմակերպեցին գործընկեր կազմակերպության հողատարածքում։
Այցի հիմնական նպատակն էր գործնականում ծանոթանալ տրակտորային սրսկիչների աշխատանքին և դրանց կիրառմանը դաշտային պայմաններում ։
Այցը ևս մեկ հնարավորություն ստեղծեց ուսանողների համար տեսական գիտելիքները համադրելու գործնական կարողությունների հետ` խթանելով նրանց մասնագիտական զարգացումը ։