Ստրոև թարգմանաբար ներկայացնում եմ Էրդողանի ելույթը այսօր Բուդապեշտում տեղի ունեցած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում, որտեղ հստակ երևում է Թուրքիայի պաթուրքական, նեոօսմանական և ծավալապաշտական քաղաքականության նուրբ երագները և տարատեսակ միջանցքների կառուցման մտադրությունը վերը նշվածը իրականություն դարձնելու համար:
Մենք անցկացրեցինք Թյուրքական
պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողով Բուդապեշտում` Հունգարիայի մայրաքաղաքում, որի հետ մենք ունենք խորը բարեկամական հարաբերություններ:
Ես հուսով եմ, որ Բուդապեշտյան արձանագրությունը, որը մենք ստորոգրեցինք գագաթնաժողովի արդյունքում, օգուտ կբերի թյուրքական աշխարհին և բոլոր բարակամ ու եղբայր երկրներին:
Այն փաստը, որ մենք առաջին անգամ անցկացրեցինք մեր կազմակերպության գագաթնաժողովը դիտորդ երկրում, հանդիսանում է կարևորության ցուցիչ, որ մենք ցուցաբերում ենք Հունգարիայի հանդեպ:
Կենտրոնական միջանցքը, որը իրենից ներկայացնում է անվտանգ և անարգել տրանսպորտային գիծ Արևելքի և Արևմուտքի միջև, առանձնանաում է որպես ստրատեգիական երթուղի:
Մենք մեծ նշանակություն ենք տալիս համագործակցությանը կազմակերպության շրջանականերում` Միջին միջանցքի հաջողության համար և ակնկալում ենք անդամ պետությունների աջակցությունը:
Ողբերգությունները Կիպրոսում, Ղարաբաղում , Բոսնիայում և այսօր Գազայում հիշեցնում են մեզ, որ մենք պետք է մտածենք մեր սահմաններից դուրս:
Ամեն անգամ,երբ մենք անում ենք այնպես, որ մեր ձայները լսելի լինի, դառնում է պատասխան արդար աշխարհակարգի փնտրտուքի, ճշգրիտ համակարգի` հիմնված հիմնական օրենքների վրա, որի կարիքը ունի մարդկությունը:
Կցանկանայի ընդգծել մեր ընտանեկան խորհրդի համերաշխության կարևորությունը Կիպրոսի թուրք ժողովրդի հետ, որը հանդիսանում է թուրքական աշխարհի անբաժանելի մասը:
Մենք կարծում ենք, որ ընտանեկան նկարը առանց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության չի լինի լիարժեք:
Այդ իսկ պատճառով այսօրվա գագաթնաժողովում մենք դիտարկում ենք լուծում, որով Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը դարձավ Թուրքական ակադեմիայի անդամ, որպես շատ կարևոր հավելյալ քայլ:
Մենք ուշադիր հետևում ենք Կովկասում զարգացող իրադարձություններին, որը ունի թուրքական աշխարհի համար կարևոր նշանակություն:
Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրին:
Ես համոզված եմ, որ հաղթած նախագահ, իմ լավ ընկեր Ալիյևը կմտնի պատմության մեջ, որպես լիդերը, որը խաղաղություն է բերել տարածաշրջան:
Գազզայում, որտեղ տեղի է ունեցալ ամենադաժան հումանիտար աղետը նորագույն ժամանակաշրջանում, քաղաքացիական բնակչությունը ապրում է դժոխքում: ՄԱԿ-ը զգուշացնում է, որ եթե օգնությունը չհասնի 14000 նորածին կարող են մահանալ:
Որպես թյուրքական աշխարհ մեր ներդրումը զինադադարի հասնելու , հումանիտար օգնություն հասցնելու, Գազզան վերականգնելու, և արդար ու ամուր խաղաղության հասնելու գործում ունի մեծ նշանակություն:
Որպես թյուրքական աշխարհ, ես հավատում եմ, որ մենք գնալու ենք դեպի ապագա լիարժեք համերաշխությամբ, համատեղ հարգանքով և եղբայրությամբ: