ՀՀ ՄԻՊ-ն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը եռօրյա այցով Սյունիքում են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
67 Views

ՀՀ ՄԻՊ-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՆ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին․ նրանք համատեղ այցով գտնվում են Սյունիքում։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին հերթական հանդիպման համար ու ողջունել Ֆղանսուազ Ժակոբի առաջին այցը Սյունիք։

Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է մշտական համագործակցությունը ՄԻՊ-ի հետ՝ հանուն Սյունիքի ու նրա բնակիչների իրավունքների։

Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ այս անգամ այցը կազմակերպվել է տիկին Ժակոբի հետ, որը մարդու իրավունքներին ու դրանց հետ կապված խնդիրների լուծմանը նվիրված անհատ է։ Հյուրերը, իրենց այցը ծրագրելիս, կարևորել են հատկապես հանդիպումները սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ։

ՄԱԿ-ի մշտական համակարգողը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության հետ այժմ աշխատում են նախանշելու երկրում առաջիկա հինգ տարում ՄԱԿ-ի գործունեության առաջնահերթությունները և ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնց համատեքստում ծրագրեր կմշակեն։

Նա նաև Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկեց մարզային մակարդակում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները և այն ոլորտները, որոնցում ցանկալի են ներդրումները։

Սյունիքի մարզպետը նշեց, որ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ լավ գործընկերություն է հաստատվել, ու տեսանելի է նրանց կատարածը մարզում։

«Պատրաստակամ ենք շարունակել ակտիվ համագործակցությունը՝ Սյունիքում բարձր արդյունավետությամբ ծրագրեր իրագործելու համար», – հանդիպման ավարտին ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել