Շիրակի մարզի Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Շիրակի էսքիզներ» պարի հանրապետական 15-րդ մրցույթ-փառատոնը, որի հիմնական նպատակը հայի, հայկականի, հայոց պարարվեստի պահպանումն է։
Փառատոնին մասնակցել են հանրապետության տարբեր մարզերի պարի համույթները, խմբերը՝ յուրաքանչյուրը փորձելով յուրովի ներկայանալ սահմանված անվանակարգերում։ Գորիս համայնքից «Շիրակի էսքիզներ» պարի փառատոնին հիանալի է մասնակցել «Մեծ Հայք» պարային համույթը /գեղ․ ղեկավար՝ Հ․ Իսախանյան/՝ արժանանալով մրցանակային տեղերի․ «Հայկական պարի բեմական մշակում» անվանակարգում «Մեծ Հայքը» զբաղեցրել է առաջին հորիզոնականը, «Թեմատիկ սյուժետային բեմադրությամբ պարեր» անվանակարգում՝ երրորդ հորիզոնականը։
Շնորհավորելով «Մեծ Հայք» պարային համույթին հերթական հաջողության առթիվ՝ ցանկանում ենք ստեղծագործական վերելքներ, մեծ բեմեր։