Բազմիցս նշվել է, որ Արցախը հանձնելուց` այդ ազգային ողբերգությունից հետո թշնամի երկրի հաջորդ քայլը մեր ազգի վերադաստիրակումը ստանձնելն է։ Այդպես է սովորաբար լինում հաղթելուց հետո։
Վերադաստիրակման այդ գործընթքաը մեկնարկելու համար անհրաժեշտ են տվյալներ, վերլուծություններ եւ գործողություններ։
Էդ առաքելությունը Հայաստանում իրականացնում են այսպես կոչված օտարերկրյա գործակալները՝ նրանց կողմից ղեկավարվող տարբեր կազմեկերպությունների, անձերի կողմից։
Դրա ամենացայտուն օրինակներից մեկը մեր պատմության դասագրքերի վերախմբագրումն է, որի որակն այնքան վատն էր ու տեղ գտած քարոզչությունն այնքան ակնհայտ, որ մեծ աղմուկ լինելու պատճառով ի վերջո պետությունն իբր զիջման գնաց։
Ես լիահույս էի, որ դպրոցներում դրա կիրառումը դիմադրության կարժանանա, մինչեւ իսկ մտածում էի որ համատարած կայրեն այդ գրքերը։
Համացանցում մեծ աղմուկ հանած ուսուցչի պատմությունն իհարկե տհաճ է, երբ դիտում ես շրջանառվող տեսանյութերը։ Բայց գոնե ինձ համար նորություն չէ դպրոցներում տիրող խայտառակ վիճակը եւ այն հանգամանքը, որ պետությունը որպես այդպիսին չունի քաղաքականություն շտկելու այս ճգնաժամը։
Խնդիրը բայց իմ ուշադրությունը գրավեց այլ համատեքստում։
Բանն այն է, որ Հայաստանում գործող օտարերկյա գործակալների ցանցը որպես այդպիսին կպավ էս գործին։ Օրինակ Ստյոպա Սաֆարյանը, որն ըստ իս պակաս վտանգավոր պերսոնա չէ մեր երկրում, քան Նիկոլ Փաշինյանը, մեծ խանդավառությամբ մի քանի հրապարակումներ կատարեց էս թեմաներով։
Հիմա գնանք առաջ, պարզից էլ պարզ է, որ կրթական համակարգում թուրքահաճո, թուրքական աշխարհից համակարգվող մեր ազգի վերադաստիրակման գործընթացի ներդրումը պիտի արժանանա դիմադրության թե՛ աշակերտների եւ թե՛ ծնողների կողմից։
Եվ սա կարծես թե առաջին դեպքն էր, որտեղ ուսուցչին այլ մեղադրանքներից զատ նաեւ մեղադրում էին, թուրքերի հետ բարեկամության քարոզի, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարման եւ նմանատիպ այլ կետերի շուրջ։
Էս ենթադրության օգտին է խոսում նաեւ այն հանգամանքը, որ ինքը՝ ուսուցիչն էլ իր վարքն արդարացնելու համար պնդում է, որ վարել է դասը այնպես, ինչպես գրված է դասագրքում։ Իսկ դասագրքի բովանդակության մասին արդեն գրեցի վերեւում։
Ես կարծում եմ, որ հենց էս է հիմնական պատճառը, որ «սարը» կանգնեց ուսուցչուհու մեջքին։
Այսինքն սա առաջին աննշան ակտն էր, որտեղ բախվել են թուրքական քարոզչության ներդման քաղաքականությունը՝ հայկական ազգային ինքնապաշտպանության բնազդին։
Ճիշտ է, հետո թեման էնքան խորացավ եւ խլացավ ժխորի մեջ էս հանգամանքը, բայց ես վստահ եմ, որ էս մեծ աղմուկի հիմքում հենց էս հանգամանքն է կանգնած։
Բոլոս էլ գիտնեք, որ Հայաստանում ցայսօր ավելի ահավոր եւ խայտառակ ձեւով մարդու իրավունքների խախտմամբ իրադարձություններ են տեղի ունենում բազմաթիվ ոլորտներում, ինչո՞ւ հենց էս հանգամանքն առիթ դարձավ նման մեծ արձագանքի եւ ինչո՞ւ հենց այս հարցով ակտիվ էին արդեն բոլորին հայտնի օտարերկրյա գործակալները։
Ես վստահ եմ, որ նրանք վաղուց պատրաստված էին այս զարգացումներին։