Մայիսյան հաղթանակների կապակցությամբ Շինուհայրի երգի ու պարի համույթը հանդես է եկել տոնական համերգային ծրագրերով Տաթև համայնքի երեք բնակավայրերում՝ Հարժիսում, Տաթևում և Խոտում։
Միջոցառումները անցկացվել են բարձր տրամադրությամբ և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ։ Համույթի անդամները ներկայացրել են ինչպես ազգային, այնպես էլ հայրենասիրական երգեր ու պարեր՝ շեշտադրելով մեր ժողովրդի հերոսական ոգին և վերաարժևորելով պատմական հաղթանակների խորհրդանիշը։
Ընդգծելի է հրավիրված երգիչների մասնակցությունը, ովքեր իրենց բովանդակալից ու հուզիչ կատարումներով էլ ավելի հագեցրել են տոնական մթնոլորտը՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու ծափահարություններին։
Համույթի բարձր կատարողական մակարդակը, գեղարվեստական նրբաճաշակ մոտեցումը և նվիրված կազմակերպչական աշխատանքը գնահատվել են նաև Տաթև համայնքի ղեկավարության կողմից։ Համայնքի ղեկավար Ս. Լալայանի կողմից մասնակիցները պարգևատրվել են համայնքապետի շնորհակալագրերով՝ Տաթև համայնքի մշակութային կյանքի հարստացմանն ու հայրենասիրական դաստիարակության գործին իրենց մեծագույն ներդրման համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում համույթի գեղարվեստական ղեկավար տարազագետ Артём Сюнеци-ուն, ով իր ողջ ուժն ու եռանդը ներդնում է համայնքի զարգացման և բարգավաճման համար։