Երբ ուսուցիչն էլ է մարդ կերտում, ոչ միայն սովորեցնում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
89 Views

#Մերոնք ֊ի շարքից

Մի օր հերթական անգամ դպրոց մտա, որ տղայիս կրթության գործընթացին հետևեմ (տարրական դպրոցում հաճախ էի գնում )։

Դասարանում էի, երբ տնօրենը կարևոր գործով դասվարին մի քանի րոպեով կանչեց իր մոտ։

֊Արևիկ ջան ինչ լավ է այստեղ եք, մի րոպեով տնօրենի մոտ մտնեմ` գամ,֊ասեց Սալոնիկ Ջհանգիրյանն ու արագ դուրս եկավ։

39 աշակերտ կար տղայիս դասարանում, ու երբ Ջհանգիրյանը ոտքը քաշեց, մեծ աշխուժություն մտավ։

Փորձեցի մեղմ տոնով հանգստացնել երեխաներին` չստացվեց։

Խիստ տոնով պահանջեցի, որ ամեն մեկը հանգիստ նստի ու լռի, էլի հնար չկար։

Ահավոր բարկացա ( ախր ոլորտ չկա, որ ասածս չլսեն, հիմա էս պուճուրների հախից չեմ կարողանում գալ)։

Անցա բարկանալու լեզվին մեկ էլ…

Դասարանում քար լռություն տիրեց։

Մտքումս մտածում եմ, որ անգամ երեխաների հետ պետք է այս լեզվով խոսել, բայց և ուրախանում եմ, որ հաջողվեց գոնե մեկ րոպե այսքան աշակերտի հավաքել ու լռեցնել։

Իրականում միջանցքի մյուս ծայրում երեխաները Ջհանգիրյանին էին տեսել, որով էլ պայմանավորված էր լռությունը։

Ովքեր ճանաչում են Ջհանգիրյանին, լավ գիտեն, որ դասի մեկ րոպեն անգամ հագեցած է , իսկ դասամիջոցները` վերահսկվող։ Ուսուցիչ, ով կարողանում է ոչ միայն բարձրակարգ ուսուցում ապահովել, այլ նաև երեխաների մեջ բնավորություն կերտել։

Մի բան էլ ասեմ ու վերջ։

Տարրական դպրոցի ավարտական քննություններին երկու առարկայից էլ (մաթեմատիկա, հայոց լեզու) դասարանի 39 աշակերտից 37֊ը ստացել է 10, 2֊ը 9 գերազանց գնահատական (դե ուսուցչի կրթական մակարդակը պատկերացրեք)։

Ինչ եմ ուզում ասել։

Վերջին տարիներին ուսուցչի դերն արժեզրկվել է, պարտականությունները` նվազեցվել։

Երեխաների բերանը լեզու են դրել, իսկ ուսուցիչները աշխատանքը չնորցնելու համար վիավորանքի այլընտրանքային ձևեր են գտնում, որից կրթությունն է տուժում։

Խորհրդային դպրոցը ամենահզորն էր` իր բարքերով ևս։

Ուսուցիչը կբարկանար, տեղն ընկած տեղը մի հատ հավեսով կապտակեր էլ, ոչ մի ծնող պատիվ չէր պահանջի , ոչ մի երեխա էլ չէր համարձակվի պատասխան տալ ուսուցչին։

Թեև հիմիկվա ուսուցիչներն էլ պետք է իրենց դերում մնան …

Հ.Գ. 1 Նկարի մասին.

Ուսուցչի օրն էր։ Ջհանգիրյանը մեծ թվով ծաղիկներ էր ստացել նախկին և ներկա սաներից։ Լիքը ծաղիկներ բաժանեց դպրոցում, այսքանն էլ օգնեցի տուն բերեցինք։ Նստած խոսում էինք` պահը հաջողացրի։

Նեղանալ չկա ընկեր Salonik Jhangiryan ջան։

Հ.Գ. 2

Արդեն 4 տարի է, որ Ջհանգիրյանը էլ չի դասավանդում որդուս, բայց ամեն օր ջհանգիրյանական ձեռագիրը տեսնում եմ։ Շատ ուսուցիչներ իրենից բան ունեն սովորելու…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել