Դիտումների քանակը` 7
43 Views
Հայկա պապիկն է ։
Ամեն Մայիսի 9_ի Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշարձանը այցելող ամենապարտաճանաչ մեր համագյուղացին,գյուղի ամենատարեցը։
Նստել ու խորհում է ։
Հիշողությունները ուր են տանում տեսնես նրան ։
Գուցե որդուն `Արմենին է հիշում ,որ զոհվեց արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
-Ո՞նց ես ,Հայկա պապիկ,-բարևում և հարցնում եմ նրան։
-Եթե հասել եմ այստեղ ,ուրեմն լավ եմ։
Չէ,ծերացել է պապը .չկարողացավ մեզ հետ Արմենի գերեզման գալ ,աշակերտները ծաղիկներ խոնարհեցին։
Մեծերը քիչ -քիչ աշնան տերևի նման կախվել են ծառերի ճյուղերից ու պատահական քամին կարող է պոկել նրանց ծառից…