Մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
60 Views

Գորիս համայնքի հարգելի՛ բնակիչներ,

2025 թվականի մայիսի 3-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ։

Այդ օրը Գորիս համայնքի բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքներում և հանրային օգտագործման վայրերում նախատեսվում են լայնածավալ աշխատանքներ, այդ թվում՝

Սանիտարական մաքրում

Բարեկարգում

Կանաչապատում

Գորիսի համայնքապետարանը կոչ է անում բոլոր անհատներին և հիմնարկ-կազմակերպություններին ակտիվորեն մասնակցելու այս կարևոր նախաձեռնությանը՝ ձեր ներդրումն ունենալով մեր ընդհանուր տունը՝ Գորիս համայնքը, ավելի մաքուր, բարեկարգ և գեղեցիկ դարձնելու գործում։

Աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար կներգրավվի անհրաժեշտ տեխնիկա՝ ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։

Աղբահանության, աղբի կուտակման և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 66 84 99 0284 2 21 47

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել