Դիտումների քանակը` 14
56 Views
5-րդ և 6-րդ դասարանի շնորհալի երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռեցին Քառակուսի Հիմնադրամը և Կապանի մաթեմատիկայի խմբակը։
Ապրիլի 26-27-ը 70 տաղանդավոր աշակերտ հավաքվել էր Ծաղկաձորում՝ ծանոթանալու և մրցելու։
Առաջին օրը կազմակերպվեցին խաղեր և վիկտորինաներ, որոնցում հաղթահարելու համար պետք էր դրսևորել մտքի սրություն և համառություն։ Երկրորդ օրը երեխաները մասնակցեցին մաթեմատիկայի մրցույթին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները և բարդ խնդիրներ լուծելու հմտությունները։ Մրցույթները հյուրընկալեց Ծաղկաձորի միջնակարգ դպրոցը ։
Այսպիսի հասարակական նախաձեռնությունները չափազանց կարևոր են. դրանք հնարավորություն են տալիս երեխաներին զարգացնել իրենց մտավոր կարողությունները, բարձրացնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և սերմանել սեր դեպի գիտելիքը։