Հայաստանի գրավչությունը բիզնեսով զբաղվելու համար
Ռուս վերաբնակիչները չընդունեցին խիստ կանոնները և հեռացան՝ փակելով իրենց ընկերությունները։
Հիմա եկեք գնահատենք վերաբնակիչների ազդեցությունը։ 2023 թվականին Հայաստանում գրանցվել է մոտ 900 ընկերություն՝ Ռուսաստանի քաղաքացիների և մոտ 4000 ձեռնարկատերերի կողմից։ Համեմատության համար՝ Վրաստանում ռուսները նույն տարում ստեղծել են 13,000 ընկերություն։ Վրաստանում ռուսները 3 անգամ ավելի շատ ընկերություններ են բացել, և սա այն դեպքում, երբ Հայաստանն ունի մեծ առավելություն՝ Ռուսաստան գումար փոխանցելու հեշտությունը։ Եվ նույնիսկ այս առավելությամբ, Ռուսաստանից եկած ձեռնարկատերերը բիզնեսներ են բացում ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ փաստաղթավորման առումով բիզնեսով զբաղվելն ավելի հեշտ է, և փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կազմում է ընդամենը 1%։
Եթե մեր երկիրը Վրաստանից երեք անգամ ավելի շատ ձեռնարկատերեր գրավեր, մենք կհպարտանայինք և կուրախանայինք դրանով, բայց երբ մեր պայմանները վանում են վերաբնակիչներին, մենք լռում ենք դրա մասին, չենք փորձում հասկանալ պատճառները և բարելավել իրավիճակը։
Երբ 2022 թվականին տեղի ունեցավ վերաբնակիչների բումը, Հայաստանը մեծ թվով ընդունեց խելացի, գործարար մտածողությամբ և հարուստ մարդկանց, հիմնականում՝ ՏՏ մասնագետների։ Նրանց ժամանման և երկիր փողի ներհոսքի ազդեցությունը քննարկվեց բարձրագոչ վերնագրերով։ ՀՆԱ-ն աճեց մինչև 12.6 տոկոս ։
https://fb.vavt.ru/economics/analytics/macro
Վրաստանը Ռուսաստանից ստացավ ավելի շատ ստեղծագործական ուղղությամբ վերաբնակիչներ՝ ավելի ցածր եկամուտներով, և նրա ՀՆԱ-ն աճեց ընդամենը 10.5%-ով։
Եվ ի՞նչ ենք մենք տեսնում 2 տարի հետո։ Փոքր բիզնեսի համար խիստ կանոններով Հայաստանը կորցրեց վերաբնակիչներին , իսկ ՀՆԱ-ի աճի տեմպը 12.6%-ից նվազել է մինչև 5.5%։ Վրաստանում, որտեղ բիզնես միջավայրը շատ ավելի պարզ է, ՀՆԱ-ի աճը նույնպես նվազել է, բայց ոչ կիսով չափ, այլ 11%-ից մինչև 9%։ Եվ այստեղ մենք հասնում ենք Հայաստանի տնտեսության խնդիրների պատճառին։ Կարծում եք՝ այս ազդանշանը բավարա՞ր է փոքր բիզնեսի պետական կարգավորման մեջ բացթողումներ փնտրելու համար։
Հատված Alixan Telnov <<Причина бедности в Армении – отсутствие экономических реформ>>Վերլուծությունից
Ամբողջական վերլուծությունն այստեղ՝ https://initiative.am/prichina-bednosti-v-armenii