Ձեզ վարի տվողը լինելուա ձեր իսկ սեփական թույնի շատությունը․ Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
48 Views

Մի անգամ ընկերներով խմում-խոսում էինք, թեմայից թեմա հասանք արցախահայությանը:

Տղերքից մեկը պատմեց, որ իր աչքի առաջ կազինոյում կողի ապարատին նստած արցախցին մի քանի հազար դոլար կրվեց ու վեջն էլ չէր, հաջորդը շարունակեց միտքը.

-Տենայիր` ստրիպտիզում ինչ գուլյատ էին անում….

Թեման լավ տաք քննարկվում էր:

Հետո հերթը հասավ ինձ.

-Տղերք, մեկ, երկու, տասներկու կամ մի քանի հարյուրի վարքով չի կարելի բնութագիր տալ ամբողջ 120.000-ին:

Եկեք հիմա ձեզ տանեմ բռնագաղթած արցախցիների տներ: Տան վերջին շաքարն ու քաղցրը միանգամից կհայտնվի սեղանին թեյի հետ, նստենք մի քիչ զրուցենք ու էլի ետ գանք էս քննարկմանը:

Ընդհանրացումը մեր հիմնական սխալներից մեկն է, ու դա խորը արմատներ ունի…

Երևի ինձ հասկացան, որովհետև դրանից հետո թեման փոխվեց:

Հիմա անցնենք էս աժուտաժին, հասկանանք` ինչ է կատարվում իրականում և ինչ է տեղի ունեցել տարիներ շարունակ:

Անհատների և անհատական օրինակների մասին խոսելով, հետո ընդհանրացնելով բոլորին` ստվերել և ստվերում են մի ամբողջ ժողովրդի՝ արցախահայությանը: Իսկ հասարակությունը հաճախ աղբը ընդունում է հալած յուղի պես, քանի որ ավելի շատ էմոցիոնալ է, քան վերլուծող:

Էն, ինչը տեսանք մենք, վերը նշվածի շարքային օրինակն էր, ուղղակի էստեղ դոզան շատ էր, պերեդոզ եղավ )))

Ինքնաթունավորում.

Բնության մեջ հանդիպող երևույթ է, երբ կենդանիները սատկում են սեփական թույնից:

Ձեզ վարի տվողը լինելուա ձեր իսկ սեփական թույնի շատությունը…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել