Այն, ինչ ներկայացվում է հիմա, ուղղակի լկտիություն է․ Հրանտ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
100 Views

ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԸ տիրոջից խլել երազողին հակազդելու 400 ձև կա։ Բայց պետք է ընտրել դրանցից ամենաարդարը։

Արցախյան ու Անկախության համազգային պայքարին մասնակցելու համար միակ պետական պարգևս ստացել եմ շատ անսպասելի։ Դե գիտեք, թե ինչով է պարգևատրում իշխանությունը ընդդիմադիրին։

Ազատամարտի տասնամյակի առթիվ, Հաղթած Հրամանատարի առանձնասենյակում, երկար զրուցում էինք հետագա անելիքների մասին։

Շատ երկար ու հետաքրքիր զրույց էր, խոսում էինք վերջնական հաղթանակի հասնելու հետ կապված գրեթե ամեն ինչի մասին։

Տարիքի համեմատ բավականին հմուտ զինվորականը

հանկարծակի հարցական դեմք ընդունեց ու կտրուկ հարցրեց.

– Զենք սիրու՞մ ես, պարոն Խաչատրյան։

Հանգիստ, որպես զրույցի սահուն շարունակություն, պատասխանեցի.

– Միամիտ ձևանալով, մի անշառ հարցով ուզում ես պարզել տղամարդ եմ, թե չէ՞, պարոն գեներալ։

Լրջացավ, ինքնագոհ կեցվածք ընդունեց, ներքին հեռախոսը վերցրեց ու ասաց.

– Բերեք։

Կյանքում շատ քննություններ եմ բռնել, բայց հասկացա, որ այս մեկը կարող էի չանցնել, եթե հաղթող հրամանատարին դիվանագիտական պատասխան տայի։ Նախօրոք ստորագրված պարգևատրման հրամանը կարող էր ինձ այդպես էլ անհայտ մնալ։

Պարգևը պարտավորեցնող է, իսկ մարտական զենքը իր լրացուցիչ պայմաններն է թելադրում։

«Զենքի շրջանառության մասին …» օրենքի առաջին նախագծից նշմարվում էր, որ ծուղակ է պատրաստվում անկախության առաջին տարիներին զենքով պարգևատրված անձանցից պարգևն «առգրավելու» համար։ Կասկածներս հերքելու համար մի քանի հարցումներ արեցի։ Ոստիկանության համամակարգի բոլոր մակարդակի պատասխանատուները, ովքեր վերահսկում են քաղաքացիական զենքի շրջանառությունը երկրում, միաձայն պատասխանում էին, որ նոր օրենքը պարգևատրած զենքին չի վերաբերվում։ Երբ հիշատակում էի անցումային դրույթների համապատասխան հոդվածը` յուրաքանչյուրն իր գրագիտության աստիճանով էր «տակից դուրս գալիս»:

Կասկածներս հաստատվեցին. Սկսեցի ուշադիր լինել ծուղակում չհայտնվելու համար։

Այս պահին հաղթահարել եմ բոլոր ստորջրյա խութերն ու նոր օրենքի բոլոր անհեթեթ պահանջները։

Բայց այն, ինչ ներկայացվում է հիմա, ուղղակի լկտիություն է։

(հղումը մեկնաբանությունում)

Վաստակած պարգևից զրկվելու հետ մի կերպ կարելի է հաշտվել, դա չէր կարևորը։

Այս պահանջին ենթարկվելը զինաթափվելու վատ օրինակ կծառայի պատերազմող երկրի երիտասարդ զինվորի համար։

Հուսով եմ, որ հարցն այնքան պարզ է, որ հասկանալու համար լրացուցիչ բացատրություններ չեն պահանջվի։ Առավել ևս, որ մարտահրավերը միայն ինձ չէ նետված։ Ընտրություն կատարելու համար էլ ժամանակ դեռ կա։

Առայժմ մի բան է որոշակի. Հաղթողի պարգևած զենքն ինձնից ստացողը առնվազն պետք է ունենա ՀԱՂԹՈՂ ԳԵՆԵՐԱԼԻ ուսադիրներ։

#ՄԻԱՑՈՒՄ_XXI

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել