Դիտումների քանակը` 64
234 Views
Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի «Նորարարական այգի» խմբակի սովորողներն այցելել են Երասխի GREEN.GOայգիներ
Գործնական այցելության ժամանակ սովորողները դիտարկել են ծառերի դասավորությունը ավանդական և ինտենսիվ այգիներում,
Յուրաքանչյուր այգում աճեցված պտղատու ծառերի տեսակները,
Երկու այգիների դեպքում օգտագործվող ոռոգման եղանակները,
Թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը յուրաքանչյուր այգում,
Երկու այգիներում աշխատուժի պահանջները և կառավարման պրակտիկան, բերքահավաքի տեխնիկան և բերքատվությունը։
Խմբակի ղեկավար Սյուզաննա Մալինցյանն ու սովորողները բոլոր տեսակի հանդիպումներից ակնկալում են գործնական շարունակություն։