Էսօր շատերի ուշադրության կենտրոնում է Գորիսի տնտեսական վիճակը։
Հետպատերազմյան իրադարձությունները կաթվածահար են արել տնտեսությունը, հատկապես զբոսաշրջային ոլորտը, որը պայմանավորված է Գորիս֊Ստեփանակերտ, Գորիս֊Կապան ճանապարհների դուրս գալով, ինչպես նաեւ սահմանում պարբերաբար նկատվող սադրանքներով։
Թերեւս սա է պատճառը, որ գորիսեցները շատ զգայուն են սահմանին եղող լարվածությունների մասին տեղեկատվության հարցում, քանի որ դրա ուռճացումը ուղիղ կերպով բացսական է ազդում էստեղի վրա։
Էս խնդիրները հանգեցրել են նրան, որ զբոսաշրջային ոլորտի ձեռնարկությունները հանդիպել են կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի անմիջական քայլեր ձեռնարկվեն տեղի զբոսաշրջային ձեռնարկությունների հոգսը ժամանակավոր թեթեւացնելու ուղղությամբ, մինչեւ որ ամեն ինչ կընկնի բնականոն հունի մեջ։
Հիմա էս ամեն ինչի ֆոնին մի հատ շատ կարեւոր բան է լինելու Գորիսում, որի մասին հայտարարեց Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ վերջերս Գորիս կատարած այցի ժամանակ։
Խոսքը Գորիսում շախմատի խոշոր միջազգային մրցաշարի կազմակերպման մասին է։
Ցանկացած տուրիստական քաղաք սովորաբար իր մոտ կազմակերպում է սպորտային միջոցառումներ եւ շախմատն էդ առումով շատ պոպուլյար է եւ շատ է կիրառվում աշխարհում։
Շատ խոշոր հայտնի տուրիստական քաղաքներում կան նմանատիպ մրցաշարեր։
Հայաստանում Ջերմուկի միջազգային մրցաշարն է, Ծաղկաձորի միջազգային մրցաշարն է, Վրաստանում կա Բաթումիի, Փոթիի միջազգային մրցաշարերը եւ այլն։
Ես գիտեմ, որ Հայաստանի Շախմատի Ակադեմիան հենց այնպես չի որոշել Գորիսում նման միջոցառում կազմակերպել։ Սա հստակ նպատակ ունի օժանդակելու քաղաքին, նրա զբոսաշրջային միջազգային համբավի բարձրացմանը, տնտեսությանը։
Խոսքը գնում է շուրջ 200 հոգու 10 օր Գորիսում մնալու մասին, զբոսաշրջային տեսակետից պասիվ սեզոնի ժամանակ։
Նախ ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել պարոն Լպուտյանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար եւ մյուս կողմից էլ կո՛չ եմ անում գորիսեցիներին կարեւորել այս միջոցառումը քաղաքի համբավի զարգացման համատեքստում։
Պետք է այնպես անել, որ սա դառնա ամենամյա։
Սա միայն բարձրացնելու է քաղաքի համբավը եւ այն շախմատային աշխարհում կամաց կամաց ընկալվելու է որպես գեղեցիկ, կոլորիտային, պատմական, ինտելեկտուալ եւ շախմատային քաղաք։
Սմբատ Լպուտյանի հարցազրույցի հղումը։