Այս անձնավորությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի Գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժնի պետ Ավետիս Պերյանին որևէ՞ մեկը մոտիկից ճանաչում է։
Այսօր 50-րդ օրն է, ինչ տվել ենք հայտ արտոնագրելու «Զուտ ազգային, հայերեն լեզվամտածողությամբ հավաքական (արհեստական) բանականություն»։ 50 օր բյուրոկրատական քաշքշուքների մեջ ենք։
Այսօր եկել է հերթական մերժումը։ Գժվել կարելի, բայց մերժման մեջ գրած է, որ «հայտատուները չեն պատասխանել 18 կետերից 1-ին, 3-6-րդ, 8-13-րդ կետերին․․․»։
Ի՞նչ 18 կետեր։
Անցյալ անգամ 178 էջանոց «Կարգը» ուսումնասիրելով տառ առ տառ համապատասխանեցրել են տեքստը հաստատության պահանջներին։
Հիմա ես որտե՞ղից գտնեմ 18 կետերը։
Հայտը ներկայացրել ենք հատուկ միջնորդական ծառայություններ կատարող ընկերության միջոցով։ Իրենք էլ բան չեն հասկանում ու ապշած են։
Գործ անելու փոխարեն, ես արդնե 50 օր զբաղված եմ բյուրոկրատական քաշքշուքներով։ Հարցը միայն ժամանակը և նյարդերն չեն։ Մեծ գումարներ ենք ծախսում, երբ ընկերությունն առավելապես զբաղված է մշակումներով և չի զբաղվում բիզնես գործունեությամբ քաղաքական այս պայմաններում։
Հիմա ես ուզում եմ հասկանալ այս անձնավորությունը, որը 2008 թվականից պետական ծառայության մեջ է վարձատրվելով իմ ու ձեր վճարած հարկերով, իրապես չի՞ հասկանում, թե արհեստական բանականությունն ի՞նչ է և ի՞նչ է նրա խոհանոցը, թե վերևինների հրահանգ է կատարում, որ ոչ մի ձև չարտոնեն քաղաքական պատճառներով։ Նկատի ունեմ գրառումներս։
Ասենք, եթե Հակոբ Մեղապարտը գար իր գյուտը գրանցեր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակում։ Մերժելո՞ւ էին իրենց կետերը դեմ տալով։
Ես խնդրում եմ, եթե մոտիկ ծանոթ կա, ուղղակի հարցնել, թե ո՞րն է այս բյուրոկրատական քաշքշուքների պատճառը։
Շարունակե՞մ կռիվ տալ, թե՞ հրաժարվեմ վերջնականապես։
Նախապես շնորհակալ եմ