Դիտումների քանակը` 6
50 Views
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կիսում է 1-5-րդ հորիզոնականները շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ խաղափուլից հետո…
Երեկ Գաբրիելը սև խաղաքարերով հաղթեց ֆրանսիացի գրոսմայստեր Պաուլ Վելտենին և այժմ 8 հնարավորից ունի 6.5 միավոր:
Առաջատարների շարքում է նաև գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով այսօր հաղթեց թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յըլմազին և այժմ ունի 6 միավոր:
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը այսօր ոչ-ոքի արդյունքով ավարտեցին իրենց խաղերը և այժմ ունեն 5.5 միավոր:
Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 24-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/
Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիսներին։