Գորիսում ծավալուն կանաչապատման աշխատանքներ են իրականացվում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
111 Views

Գորիսում ծավալուն կանաչապատման աշխատանքներ են իրականացվում

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ այս տարի Գորիսը դառնալու է ոչ միայն ամենամաքուր, այլև ամենականաչ քաղաքը: Այդ խոստումը այժմ իրականություն է դառնում, քանի որ հազարավոր արդեն տնկված ծառերի կողքին շարունակաբար նորերն են ավելանում:

Քաղաքի վերակառուցվող թաղամասերում, ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային փողոցներում ակտիվորեն տնկվում են տարբեր տեսակի ծառեր և թփեր: Ուրախալի է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր մակարդակի վրա է, ինչը վկայում է աշխատանքների որակյալ կազմակերպման մասին:

Թեև ծառերի խնամքն իրականացվում է համայնքապետարանի կողմից, սակայն կոչ ենք անում բնակիչներին նույնպես մասնակցել այս գործընթացին՝ հոգ տանելով և ջրելով իրենց տների հարակից տարածքներում տնկված ծառերը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել